Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Շավարշ Քոչարյան. Եթե Ադրբեջանը նոր ագրեսիա ծավալի, ԼՂՀ ճանաչման հարցը միանշանակ կմտնի օրակարգ

Շավարշ Քոչարյան. Եթե Ադրբեջանը նոր ագրեսիա ծավալի, ԼՂՀ ճանաչման հարցը միանշանակ կմտնի օրակարգ
05.05.2016 | 16:55

«Տվյալ պահին կառավարության եզրակացությունն այն էր, որ Արցախի ճանաչումը պայմանավորված է բանակցությունների արդյունքով երկու հայկական պետությունների միջև՝ հաշվի առնելով ապագա զարգացումները՝ այդ թվում՝ արտաքին գործոնները: Սա է եզրակացությունը»,- կառավարության այսօրվա նիստից հետո Արցախի ճանաչման վերաբերյալ նախագծին ՀՀ կառավարության եզրակացությունը ներկայացրեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա անդրադարձավ ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի հայտարարությանը՝ ասելով, որ նրա հայտարարության մեջ կան հատվածներ, որոնք շատ հստակ են: «Առաջինը, որ այլընտրանք չկա խաղաղ կարգավորմանը, որին մենք միանշանակ կողմ ենք, որ պետք է ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը, այն, ինչի մասին ինքն ասում էր նաև Երևանում: Նորմալ է: Ինչ վերաբերում է բուն ճանաչման խնդրին, մեր դիրքորոշումը շատ հստակ է, եթե Ադրբեջանը փորձի խուսափել զինադադարի հաստատման ռեժիմից և նոր ագրեսիա ծավալի, հարցը միանշանակ կմտնի օրակարգ՝ ճանաչման հարցը»,- ասաց ԱԳ փոխնախարարը: Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմն ասում է, թե Արցախի ճանաչումը նշանակում է Մինսկի գործընթացի ավարտ, Քոչարյանը պատասխանեց, որ Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի ագրեսիան, այլ ոչ թե Հայաստանի իրավական քայլերը:

Դիտվել է՝ 1830

Մեկնաբանություններ