ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Կոբալտ-2016»՝ զորավարժություններ Հայաստանում

«Կոբալտ-2016»՝ զորավարժություններ Հայաստանում
24.05.2016 | 12:12

Մայիսի 24-26-ին Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների «Կոբալտ-2016» զորավարժությունները՝ Հայաստանի պաշտպանության նախարարության «Բաղրամյան» ուսումնական կենտրոնի բազայում, ընթացքին կհետևի ՀԱՊԿի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Զորավարժությունների ընթացքում կմշակվեն ահաբեկչական խմբերի գործունեության կանխարգելման, զենքի, պայթուցիկ նյութերի և թմրանյութերի անօրինական շրջանառության ուղիների փակման համատեղ գործողություններ: Զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն ռազմական ու ռազմատրանսպորտային ուղղաթիռներ:
Վարժանքներին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ներքին գործերի մարմինների (ոստիկանության) հատուկ ստորաբաժանումների և ներքին զորքերի ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 3210

Մեկնաբանություններ