ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աստղային կինո «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում

Աստղային կինո «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում
12.07.2016 | 10:18

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 11- 15-ին «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում կանցկացվեն հայ անվանի կինոռեժիսորներ Էդմոնդ Քեոսայանի, Դմիտրի Կեսայանցի և Ալբերտ Յավուրյանի ֆիլմերի բացօթյա անվճար ցուցադրություններ:

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը, լինելով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գործընկերը, սիրով հրավիրում է բոլորին անցկացնելու ամառվա զով երեկոները «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում, միաժամանակ ծանոթանալով հայ կինոյի վարպետների գործերին:

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ