ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Փնտրվում է ընդունելի միջնորդ

Փնտրվում է ընդունելի միջնորդ
26.07.2016 | 01:05

Այս օրերին, երբ հանրապետությունը շունչը պահած սպասում է Խորենացու փողոցում դեպքերի հանգուցալուծմանը, ամենահրատապը միջնորդ գտնելն է: Վիտալի Բալասանյանն արեց այն, ինչ կարող էր, իսկ երեկ տեղեկություն տարածվեց, թե հնարավոր է, որ նրան փոխարինի «Սիսիան» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: Լուրը շուտով հերքվեց, ու քանի որ առաջին դեմքերից հնարավոր չէ ոչինչ հստակեցնել, այդպես էլ պարզ չեղավ, թե ով է բանակցությունները շարունակելու:


Մեր տեղեկություններով, իշխանություններն անվերջ փնտրտուքի մեջ են, թե ում խոսքը կարող է «լսելի» լինել զինված հարձակում իրականացնողների համար: Նույն աղբյուրի պնդմամբ, «փնտրվում» են զինված խմբի ազատամարտիկների հետ կռված տղաներ, ովքեր կարող են «բան» հասկացնել նրանց և հանդարտեցնել իրավիճակը: Հնարավոր թեկնածուներն առնվազն Պավլիկ Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի հետ պետք է «կռվի» ճանապարհ անցած լինեն և հեղինակություն լինեն նրանց համար: Նույն աղբյուրի պնդմամբ, իշխանությունը միայն միջնորդների վրա հույսը չի դնում, այլ ելքեր ևս որոնվում են:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ