Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

«Ես եմ» երիտասարդական կինոփառատոնը կանցկացվի «Հայ զինվոր» խորագրի ներքո

«Ես եմ» երիտասարդական կինոփառատոնը կանցկացվի «Հայ զինվոր» խորագրի ներքո
15.09.2016 | 14:19

«Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 15-17-ը, ՀՀ Կոտայքի մարզի Աղվերան հանգստավայրում տեղի կունենա «Ես եմ» 9-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը: Այն այս տարի կանցկացվի «Հայ զինվոր» խորագրի ներքո: Փառատոնը միտված է երիտասարդ ստեղծագործողների բացահայտմանը, նրանց մասնագիտական ունակությունների զարգացմանը, տարբեր երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների բարեկամական և ստեղծագործական կապերի ամրապնդմանը:

«Ես եմ» միջազգային 9-րդ երիտասարդական կինոփառատոնի մրցութայինծրագիրը ներառում է Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ՈՒկրաինայից, Վրաստանից, Ղրզստանից, Գերմանիայից ներկայացված 80 խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմ: Այս տարի մրցանակներ են սահմանվել հետևյալ անվանակարգերում. «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ»:


Փառատոնի ժյուրիի նախագահն է կինոքննադատ Աննա Երզնկյանը, անդամներն են՝ կինոռեժիսորներ Արսեն Գասպարյանը, Մանանա Հակոբյանը, Տարոն Պետրոսյանը, կինոօպերատոր Սուրեն Թադևոսյանը: Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ