ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հնագետները Դանիայում 3000 տարվա պանիր են գտել

Հնագետները Դանիայում 3000 տարվա պանիր են գտել
21.09.2016 | 11:59

Դանիայի Յուտլանդիա թերակղզում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է բրոնզի դարաշրջանին թվագրվող կավե թաս, որի պարունակությունը շատ է զարմացրել: Մանրակրկիտ ուսումնասիրությամբ պարզվել է, որ թասի չորացած պարունակությունը 3000 տարվա կաթնային ճարպ է:

«Ճարպի առկայության փաստը վկայում է, որ թասը օգտագործվել է պանրի պատրաստման համար»,- նշել են գիտնականները։

Դիտվել է՝ 1522

Մեկնաբանություններ