Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
30.09.2016 | 00:02

Քանզի թե՛ ողորմությունը, թե՛ բարկությունը Նրանն են։ Նա հզոր է ինչպես իր ներման, այնպես էլ իր բարկությունը թափելու մեջ. որքան մեծ է Նրա ողորմությունը, այնքան էլ մեծ է Նրա հանդիմանությունը։ Մարդը դատվում է ըստ իր գործերի. մեղավորն իր հափշտակության համար չի ճողոպրի, իսկ բարեպաշտ մարդը շնորհ կգտնի իր համբերության համար։ Ամեն ողորմածության համար Տերը տեղ կանի, յուրաքանչյուր ոք հատուցում կգտնի ըստ իր գործերի։ Մի՛ ասե, թե՝ «Կթաքնվեմ Տիրոջից», և՝ «Ո՞վ կհիշի ինձ»։


Սիրաքի իմաստությունը
16. 12-16

Դիտվել է՝ 2464

Մեկնաբանություններ