ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Զարմանալի է. վատ բաները մենք սրտանց ենք անում, լավ բաները` մտքանց»

«Զարմանալի է. վատ բաները մենք սրտանց ենք անում, լավ բաները` մտքանց»
04.10.2016 | 00:08

Զարմանալի է. վատ բաները մենք սրտանց ենք անում, լավ բաները` մտքանց:

Դրախտն ու դժոխքը, այնուամենայնիվ, երկու ընդհանուր բան ունեն՝ «դ» և «խ» տառերը:

Ամենադժվարը ինքն իրեն ներելն է:


Սարսափելի է, երբ խռովում ես երկնքից, սակայն ավելի սարսափելի է, երբ երկինքն է խռովում քեզնից:

Ով չի սիրում իր ազգը, նա չի կարող սիրել Աստծուն:

Ատելության մեն մի հատիկից անանցանելի վիհ է աճում քո և Աստծո միջև:

Տեր Աստված, մի՛ լսիր ինձ, օգնի՛ր ինձ:


Այս կյանքում ոչինչ չարժե կուռք դարձնել՝ կուռքերից բացի:

Ցույց տվեք մի սրբազանի, որը գոնե իր ներսում սրբազանց չէ:

Աստվածամոլությունը ևս, ինչպես ամեն մի մոլություն, հաճելի չէ Աստծուն:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ