ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ճիշտ կլինի հայտարարվի մրցույթ մրցանակային հիմնադրամով

Ճիշտ կլինի հայտարարվի մրցույթ մրցանակային հիմնադրամով
28.10.2016 | 00:45

«Իրատես»-ի թիվ 66-ում տպագրված Վահան Համազասպյանի հոդվածից հետո որոշեցի անպայման արտահայտվել։ Հակիրճ։ Նախ՝ ասեմ, որ տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի տնտեսական ինքնատիպ վերլուծական հոդվածաշարում առկա են լուրջ ռազմավարական գաղափարներ, որոնց մեծ հետաքրքրությամբ է հետևում հանրության տեխնոկրատ խավը:


Այն, որ կայուն տնտեսություն ունենալը ցանկացած տնտեսության հիմքն է, նրա գոյատևման նախապայմանը, բացարձակ ճշմարտություն է, ակնհայտ է բոլորիս: Տնտեսության մեջ մեր խարիզմատիկ վարչապետից լուրջ ձեռքբերումներ ենք ակնկալում: Կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ նա հայտարարեց այն, ինչին շատ է սպասել մեր գիտատեխնիկական ողջ ուժը. «Ներկայացրեք նորարարական հակաճգնաժամային գաղափարներ և ծրագրեր, մենք կաջակցենք»:


Անշուշտ, նման ծրագրեր կան և կլինեն: Սակայն, ըստ Վահան Համազասպյանի, նման կոչը արագ և արդյունավետ չի կարող աշխատել: Հոդվածում նա առաջարկում է՝ ճիշտ կլինի հայտարարվի մրցույթ մրցանակային հիմնադրամով: Շահած գումարները, դրական հակադարձ կապով գաղափարները կվերածվեն ռեալ արդյունքների: Խելամիտ առաջարկ է:
Կան նման շատ մրցանակներ. լավագույն քաղաքաշինական և ճարտարապետական նախագծի համար, լավագույն երգ ու պարի, մանկավարժի և այլն, և այլն։ Իսկ ինչո՞ւ չլինեն մրցանակներ տնտեսության զարգացման լավագույն ծրագրերի համար:

Համոզված եմ՝ արդյունավետ կաշխատի «պահի հրամայական» այս առաջարկը:


Սլավա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Աբովյանի «Սիրիուս» գործարանի առաջատար ինժեներ
ք. Աբովյան

Դիտվել է՝ 1300

Մեկնաբանություններ