ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բորիս Բերեզովսկու երևանյան մենահամերգը

Բորիս Բերեզովսկու երևանյան մենահամերգը
23.11.2016 | 13:58

Երևանյան հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 13-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա դաշնակահար Բորիս Բերեզովսկու մենահամերգը: Ծրագրում՝ Բելա Բարտոկ (Սոնատ), Բելա Բարտոկ (Երեք էտյուդ), Ֆերենց Լիստ (12 էտյուդ)։ Բերեզովսկին առաջին անգամ ելույթ է ունեցել Հայաստանում 2007-ին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում:

Բերեզովսկին արժանացել է Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթի հաղթողի տիտղոսին ու ոսկե մեդալին: Որպես մենակատար նա ելույթներով հանդես է եկել աշխարհի ամենաճանաչված համերգասրահներում` առաջատար նվագախմբերի ընկերակցությամբ:

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ