ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Այս տարի 8 օր գոճի ենք ուտելու»

«Այս տարի 8 օր գոճի ենք ուտելու»
06.12.2016 | 17:41

Այս տարի չենք հասցնի հունվարի 3-5-ը դարձնել աշխատանքային, բայց իմ կարծիքով այս իրավիճակում երկար հանգստանալը ճիշտ չէ՝ խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ դրա համար պետք է օրենքը փոխել: «Այս տարի 8 օր գոճի ենք ուտելու: Հաջորդ տարի եթե որոշենք փոխել օրենքը, շուտ կանենք, որ նաև զբոսաշրջային բիզնեսի վրա չազդենք: Եթե շուտ ես փոխում օրենքը, չի ազդում»,- ասաց վարչապետը:


Հարցին, թե մեռելոցները հաջորդ տարի էլի ոչ աշխատանքայի՞ն են լինելու, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Մեռելոցների մասին դեռ չեմ մտածել, դեռ ժամանակ կա»:

Դիտվել է՝ 3939

Մեկնաբանություններ