ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԼՂ նախագահը սահմանադրական բարեփոխումներին նվիրված ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

ԼՂ նախագահը սահմանադրական բարեփոխումներին նվիրված ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
12.12.2016 | 19:51

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին: Բակո Սահակյանը բավարար է գնահատել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի իրականացրած աշխատանքը, հավելելով, որ ներկայացված նախագիծը հիմնականում տալիս է հանրային ու քաղաքական մտածողության մեջ շրջանառվող հարցերի պատասխանները:

Նա ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումները ժամանակի պահանջ են և օբյեկտիվ բնույթ ունեն՝ նպատակն է ավելի ամրապնդել մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը, կատարելագործելու իշխանության ճյուղերի հավասարակշռումը, բարձրացնելու պետական կառավարման արդյունավետությունը: «Որոշակի խմբագրական աշխատանք իրականացնելուն պես, ինչպես նախատեսված է գործող Սահմանադրությամբ և օրենքներով, Սահմանադրության նախագիծը կուղարկվի Ազգային ժողով՝ խորհրդարանի հավանությունը ստանալու համար, ինչից հետո միայն կարող ենք խոսել այն հանրաքվեի դնելու ժամկետների մասին»,- նշել է Բակո Սահակյանը:

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ