ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Օտարերկրյա 29 ընկերություններ Իրանում աշխատելու հնարավորություն ստացան

Օտարերկրյա 29 ընկերություններ Իրանում աշխատելու հնարավորություն ստացան
04.01.2017 | 11:06

Իրանի կառավարությունը հաստատել և հրապարակել է եվրոպական ու ասիական էներգետիկ 29 ընկերությունների ցանկը, որ կարող են մասնակցել նավթի և գազի արդյունահանման ծրագրերին: Իրանի նավթի նախարարությունը հայտնել է, որ շուտով Ազգային նավթային ընկերությունը մրցույթ է հայտարարելու էներգակիրների հետազոտման և արդյունահանման համար: Իրանի կառավարության հաստատած ցանկում են անգլո-հոլանդական «Շելլ» ընկերությունը, իտալական ENI-ն, ռուսական «Գազպրոմ»-ն ու «Լուկօյլ»-ը: Ասիական երկրներից Իրանում աշխատելու հնարավորություն են ստացել չինական, ճապոնական, հարավկորեական և մալայզիական էներգետիկ ընկերություններ:

Թեհրանի և միջազգային ընկերությունների միջև անցած տարեվերջին արդեն մի քանի նախնական համաձայնագրեր էին ստորագրվել: 4 միլիարդ 800 միլիոն դոլարի հասնող նախնական համաձայնագրեր են ստորագրվել Պարսից ծոցի առափնյա հատվածում գազի հանքավայրերում իրականացվելիք ծրագրերի համար: Դեկտեմբերին «Գազպրոմ»-ի հետ հուշագիր է ստորագրվել նավթի երկու խոշոր հանքավայրերի շահագործման համար:

Դիտվել է՝ 1785

Մեկնաբանություններ