Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

WikiLeaks-ը հայտարարել է, որ Մարին լը Պենի մասին 1,1 հազար փաստաթուղթ ունի

WikiLeaks-ը հայտարարել է, որ Մարին լը Պենի մասին 1,1 հազար փաստաթուղթ ունի
01.02.2017 | 17:52

WikiLeaks-ը հայտարարել է, որ կայքի արխիվներում 1,1 հազար փաստաթուղթ կա, որոնք կապ ունեն Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին լը Պենի հետ։ «Մեր արխիվներից. 1138 փաստաթուղթ նախագահի ֆրանսիացի թեկնածու Մարին Լե Պենի մասին», – նշված է կազմակերպության Twitter-ի էջում հաղորդագրության մեջ։

WikiLeaks-ը նաև հայտնել է, որ արխիվներում կա ընդհանուր առմամբ 3,6 հազար փաստաթուղթ, որոնք վերաբերում են մեկ այլ թեկնածուի՝ նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին:

Դիտվել է՝ 3929

Մեկնաբանություններ