ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Կատարյալ խառնաշփոթ

Կատարյալ խառնաշփոթ
03.03.2017 | 00:22

Ընտրական օրենսգրքի փոփոխությունը նոր փորձանք է բերել հանրության գլխին։ Դեռ ընտրությունների պաշտոնական քարոզչությունը չսկսված` մարզերը «պատերազմական գոտիներ» են հիշեցնում. ամեն մի թեկնածու իր թիմով կատաղի պայքարի է ելել, գործի դրել հարազատ-ծանոթ-բարեկամ-սանիկ-քավորներին, կաշառքն ու վարչական ռեսուրսը։ Որոշ տեղերում իրենց առանձնահատուկ գործառույթներն ունեն քրեական տարրերը, որոնք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում։


Չնայած Սերժ Սարգսյանը հավաքել ու զգուշացրել է տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուներին, որ իրար «միս չուտեն», չկրակեն, չդանակահարեն իրար, սակայն գնալով լարվածությունը մեծանում է։ Ամեն օր մի ընտրատարածքում իրար են դանակահարում ու ծեծում։ Չնայած, որքան էլ իրար «կոտորելով» մրցակցության մեջ մտնեն, ՀՀԿ-ն որոշել է` «հայտնիներից» ում է բերելու խորհրդարան, իսկ նույն կուսակցությունը ներկայացնող «անհայտ» թեկնածուներն ընդամենը ֆոն են ապահովում։ Ավելին, ոմանք ափսոսում են, որ «խցկվել» են այս անողոք ու դաժան մրցապայքարի մեջ, սակայն նրանց վրա պարտականություն է դրված. ամեն մեկը, ներկայացնելով մի ոլորտ, պետք է հնարավորինս իշխանական ուժի քարոզչությունը տանի այնտեղ և ձայներ փախցնի ընդդիմությունից։ Շատ «փախցնողներին» էլ խոստացվել է «կարգին գործ»։


Ի դեպ, ակտիվ քարոզչություն է սկսվել նաև մարզերի դպրոցներում ու բուժհիմնարկներում։ Տարածքային ցուցակներով ներկայացված թեկնածուների գրասենյակները պարբերաբար մարդկանց են բերում-տանում, ուղղորդում-հրահանգում։ Ասում են, միևնույն մարդուն մի օր կարող ես տեսնել մի թեկնածուի շտաբում, հաջորդ օրը՝ մյուս։ Այլ խոսքով, կատարյալ քաոս է ստեղծվել։


Ի միջի այլոց, ԸՕ-ի այսօրինակ խառնաշփոթից բացի, մեկ այլ հոգս էլ ունեն ընտրողները։ Չնայած հեռուստատեսությամբ ցուցադրում են, թե ինչպես պետք է քաղաքացիներն ընտրեն, սակայն շատերը դժգոհում են, թե լավ չեն հասկանում` ինչու հինգ թերթիկ վերցնել, մեկը գցել քվեատուփի մեջ, ինչպես քվեարկել ու ինչպես գլուխ հանել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ