ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արտակ Զեյնալյան. «Հաց բերողի» վերաբերյալ քրգործով Հայաստանը խախտել է մարդու հիմնարար իրավունքները

Արտակ Զեյնալյան. «Հաց բերողի» վերաբերյալ քրգործով Հայաստանը խախտել է մարդու հիմնարար իրավունքները
16.03.2017 | 21:40

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի վերաբերյալ քրեական գործով Հայաստանի Հանրապետությունը խախտել է մարդու հիմնարար իրավունքները, «Ազատության» ուղիղ եթերում հայտարարել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
«Մասնավորապես, խախտվել է նրա կյանքի իրավունքը, քանի որ նրան ազատազրկել էին, իսկ նրա ազատազրկումը անհամատեղելի էր նրա առողջական վիճակի հետ: ՈՒստի այս հանգամանքը հանգեցնում է կյանքի իրավունքի խախտման: Բացի այդ, խախտվել է նրա անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, ինչպես նաև անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքը»,- հայտարարել է Զեյնալյանը: Նա կարծում է, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը հերթականն է լինելու, որ արձանագրվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:


«Հաց բերող» Արթուր Սարգսյանը «Սասնա ծռերի» գործով մեղադրվում էր պատանդներ պահելուն, զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանն ուներ զինծառայության ընթացքում ստացած Բեխտերևի հիվանդություն (այս հիվանդությունը ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում), նա տարել էր նաև ողնաշարի վիրահատություն՝ C1 և C2 մասնահատումով և պրոթեզավորմամբ, ուներ որովայնային գծային մեծ չափի ճողվածք: 2-րդ խմբի հաշմանդամ էր. արցախյան պատերազմի ժամանակ սնունդ էր մատակարարել ազատամարտիկներին ու ստացել վիրավորում: Ըստ մասնագետների, ուներ ֆիզիկական գործունեության սահմանափակումներ, հատուկ պայմանների կարիք:


Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր հուլիսի 31-ին, ապա կալանավորվել: 6 ամիս անց՝ դեկտեմբերի 31-ին դատախազի որոշմամբ փոխվել էր նրա խափանման միջոցը. կիրառվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին: Սակայն 40 օր անց՝ փետրվարի 9-ին, նրան կրկին ձերբակալել ու կալանավորել էին՝ նախաքննության մարմնի կանչով չներկայանալու հիմքով ու տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»:

Դիտվել է՝ 1192

Մեկնաբանություններ