Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Նախապատրաստվում են կանայք

Նախապատրաստվում են կանայք
17.03.2017 | 02:01

Ապրիլի 11-ին Ռիգայում կմեկնարկի շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացված կլինի գրոսմայստեր Էլինա Դանիելյան, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Գևորգյան կազմով: Հավաքականի մարզիչ Արթուր Չիբուխչյանի հավաստմամբ` մեր շախմատիստներն ակտիվ պատրաստության փուլում են: Երևանյան մարզումներին կհետևի ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը:


Եվրոպայի առաջնության արդյունքներով առաջին տասնչորս արդյունքը ցույց տված մարզիկները կստանան կանանց աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգրեր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ