ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ՀՀԿ-ն Ալավերդիում

ՀՀԿ-ն Ալավերդիում
19.03.2017 | 18:29

Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաջողության հասնելու պարագայում կառավարության կազմում ապրիլի 3-ից հետո արմատական փոփոխություններ չեն կատարվելու՝ Ալավերդիում բնակիչներից մեկի հարցին ի պատասխան հայտարարեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:

«Այժմ մենք լավ թափ ենք հավաքել, և եթե չկանգնեցնեն, այդպես էլ շարունակելու ենք: Ներկայի կառավարության կազմում ունենք հայրենասեր թիմ, որ թեմայի մեջ է, ձեռքն ազդակի վրա: Ապրիլի երկուսից հետո ռադիկալ փոփոխություններ չեն լինելու, այս թիմը տրամադրված է ծառայել երկրին, և միշտ աշխատելու է էլ ավելի բարելավել իր գործունեությունը, քանի որ միշտ սովորելու տեղ կա»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Բնակիչներից մեկի հարցին, թե հանդիպմանը ներկա երկու նախարարները՝ ՀՀ արդարադատության և մշակույթի նախարարներ Արփինե Հովհաննիսյանը և Արմեն Ամիրյանը մնալո՞ւ են իրենց պաշտոններում, վարչապետը պատասխանեց. «Հանգիստ եղեք»:

Դիտվել է՝ 1275

Մեկնաբանություններ