Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Առանց մերոնց մասնակցության

Առանց մերոնց մասնակցության
20.03.2017 | 22:10

Խանտի Մանսիյսկում հունիսի 16-28-ին անցկացվելիք շախմատի աշխարհի տղամարդկանց ու կանանց առաջնություններն այս անգամ կանցնեն առանց մերոնց մասնակցության: Ինչպես նշել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Աշոտ Վարդապետյանը, աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն լավագույն տասը թիմերը՝ մայրցամաքների չեմպիոնները, Բաքվում կայացած համաշխարհային օլիմպիադայում լավագույն երեք արդյունքը ցույց տված հավաքականները, կազմակերպիչ երկիրը, նախորդ առաջնության չեմպիոնը և ևս մեկ թիմ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությամբ:

Ինչպես տեսնում ենք, մեր ընտրանիները ոչ մի չափորոշչի մեջ չեն տեղավորվում: Տխուր է, բայց իրականություն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ