ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գարո Փայլանի ուղերձը

Գարո Փայլանի ուղերձը
24.04.2017 | 23:14

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ.

«Մեծ եղեռնից 102 տարի է անցել, սակայն այս հողերի վրա իրականացված մեծ մարդկային հանցագործության` Հայոց ցեղասպանության հետ առերեսում դեռ չի եղել: Ցեղասպանության, անցյալի և իրականության հետ առերեսումը միայն կնպաստի մեր երկրում հասարակական խաղաղության ապահովմանը: Չմոռանանք, որ անպատիժ մնացող ցանկացած հանցանք դրա կրկնության պատճառ կդառնա: Եվ շարունակում է դառնալ...
Եկեք բոլորս միասին ընդդիմանանք գրված այս ժխտողական պատմությանը: Ապահովենք ճշմարտության բացահայտումը: Բուժվենք:


Ոգեկոչում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Թող նրանց հոգիները հանգչեն խաղաղությամբ»:

Դիտվել է՝ 1833

Մեկնաբանություններ