ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ՀՀԿ-ում միայն մեկ հարց է հստակ

ՀՀԿ-ում միայն մեկ հարց է հստակ
03.05.2017 | 14:44

ՀՀԿ-ում չի որոշվել՝ ով է լինելու ԱԺ նախագահը, ով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը։ «Ես, որպես կուսակցության գործադիր մարմնի անդամ, ևս մեկ անգամ հաստատում եմ՝ որևէ պաշտոնի հարց, բացառությամբ վարչապետի նշանակման հարցը, չենք քննարկել»՝ ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։


Հստակ է ու քննարկման ենթակա չէ՝ ՀՀԿ-ն վաղուց հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանն է լինելու վարչապետի թեկնածուն։ «Այդ ամենը շարունակում է մնալ ուժի մեջ, մնացած հարցերով, մանավանդ պառլամենտի նախագահ, փոխնախագահ, ֆրակցիայի ղեկավար և այլն, քննարկում չի եղել», - վստահեցրել է ՀՀԿ մամուլի խոսնակը։ Վաղը կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում այս հարցերի շուրջ քննարկում լինելո՞ւ է հարցին Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Կարող է լինել, կարող է չլինել, մինչև մայիսի 18-ը ժամանակ ունենք, չենք շտապում»։

Անդրադառնալով իր՝ ԱԺ նախագահ նշանակվելու լուրերին, մանավանդ որ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ինքն ու ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երկար քննարկում են ունեցել, Էդուարդ Շարմազանովը նշեց. «Նման քննարկում չի եղել, ըստ այդմ, առաջարկ էլ չի եղել, այս պահին ԱԺ նախագահը Գալուստ Սահակյանն է։ Եվս մեկ անգամ հաստատում եմ՝ որևէ առաջարկ չեմ ստացել, առաջարկի վերաբերյալ որևէ մտորումներ չունեմ, ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, դա հանդիպում չի եղել: Որպես կուսակցության գործադիր մարմնի անդամ՝ ես պարտավոր եմ յուրաքանչյուր նիստից հետո պարոն նախագահին զեկուցել իմ արած աշխատանքը՝ որպես Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի պետ»,- ընդգծեց ՀՀԿ մամուլի խոսնակ, 5-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Դիտվել է՝ 1613

Մեկնաբանություններ