ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բախումներ Մոսկվայում ու Պետերբուրգում հայերի և ադրբեջանցիների միջև

Բախումներ Մոսկվայում ու Պետերբուրգում հայերի և ադրբեջանցիների միջև
10.05.2017 | 16:30

Մոսկվայում մայիսի 9-ին «Անմահ գունդ» երթի ժամանակ, երբ հարազատները տանում էին 1941-45-ին Հայրենական պատերազմում զոհված իրենց նախնիների լուսանկարները, Ռուսաստանում բնակվող հայերը շքերթի են դուրս բերել Լեռնային Ղարաբաղի դրոշը։ Ադրբեջանցիները բարձրացրել են իրենց երկրի դրոշը և սկսել բացականչել՝ «Հեռացրե՜ք փալասը»: Salam News-ի տեսանյութից և լուսանկարներից երևում է, որ երկու խմբերից իրեր են նետվում միմյանց վրա, ռուսական հատուկ ջոկատայինները կանգնած են հայերի ու ադրբեջանցիների միջև:


Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի մետրոպոլիտենի «Բելառուսկայա» կայարանի մոտ: Ըստ գործակալության, Ռուսաստանում հայկական սփյուռքի ներկայացուցիչները «Արցախ» են վանկարկել՝ ծածանելով Ղարաբաղի դրոշը: Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները պահանջել են հեռացնել «անջատական ռեժիմի» դրոշը, հայերը հարձակվել են նրանց վրա, մի քանի ադրբեջանցիներ են տուժել: Ոստիկանները իսկույն միջամտել են: Ադրբեջանցիները ոստիկաններից ու հատուկջոկատայիններից ևս պահանջել են հեռացնել Ղարաբաղի դրոշը, նրանք ուշադրություն չեն դարձրել այդ պահանջների վրա: Հայերի ու ադրբեջանցիների բախումները կանխելու նպատակով հատուկջոկատայիններն ուղեկցել են հայերի երթը, իսկ ադրբեջանցիներին որոշ ժամանակ պահել տեղում՝ ավելի ուշ թողնելով մասնակցել երթին։
Մայիսի 9-ին Սանկտ Պետերբուրգի Դվորցովայա հրապարակում «Անմահ գունդ» երթի ժամանակ ևս հայկական համայնքի ներկայացուցիչները երթին Հայաստանի Հանրապետության դրոշի հետ ծածանել են Արցախի դրոշը, ինչը դուր չի եկել ադրբեջանցիներին:

Նրանք ոստիկաններից պահանջել են «դադարեցնել սադրանքը» այն պատրվակով, որ Ռուսաստանում Արցախի դրոշն իբրև թե արգելված է: Ի պատասխան ոստիկաններն ասել են, որ նման արգելք չեն հիշում: Կայքի փոխանցմամբ՝ արդյունքում վիճաբանություն է ծագել հայերի և ադրբեջանցիների միջև, որը վերաճել է ծեծկռտուքի, երեք ադրբեջանցի տեղափոխվել է հիվանդանոց: Հայերից լուրջ տուժածներ չկան:

Դիտվել է՝ 1867

Մեկնաբանություններ