ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մովսես Հակոբյան. ՊԲ հաղորդագրություններն ամենօրյա չեն լինի՝ հաշվի առնելով գաղտնիության նկատառումները

Մովսես Հակոբյան. ՊԲ հաղորդագրություններն ամենօրյա չեն լինի՝ հաշվի առնելով գաղտնիության նկատառումները
29.05.2017 | 23:39

Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրություններն այսուհետև ամենօրյա չեն լինի՝ հաշվի առնելով գաղտնիության որոշակի նկատառումներ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։

«Այնուամենայնիվ, զինծառայողների առողջությանը կամ կյանքին վերաբերող ամբողջ ինֆորմացիան, այսինքն՝ զոհվելու կամ վիրավորվելու դեպքերը, անպայման հաղորդվելու են»,- ասաց ԳՇ պետը։ Նա ընդգծեց, որ ինֆորմացիայի տրամադրման դեպքում նաև հնարավորինս խուսափելու են զորամասեր և ուղղություններ նշելուց։ Ըստ Մովսես Հակոբյանի՝ ամենօրյա ուղղություններով հաղոդագրությունները կարող են որոշակի հետախուզական ինֆորմացիայի դեր խաղալ հակառակորդի համար։ Մովսես Հակոբյանի խոսքով՝ կրակոցների վերաբերյալ ամենօրյա ինֆորմացիան կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև ներդրումային ոլորտի վրա։

Դիտվել է՝ 2272

Մեկնաբանություններ