ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ադրբեջանը դիվերսիայի փորձ է կատարել, առնվազն 4 զոհ ունի

Ադրբեջանը դիվերսիայի փորձ է կատարել, առնվազն 4 զոհ ունի
22.06.2017 | 23:44

Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ՝ տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։


«Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակարգերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ` հետ շպրտել ելման դիրքեր»,- հայտնում է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ: Ներթափանցման փորձը կանխելու ընթացքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: Առաջնագծում օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ արցախյան զինուժի լիակատար վերահսկողության ներքո:

Դիտվել է՝ 4963

Մեկնաբանություններ