Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Դորտմունդյան քննություն

Դորտմունդյան քննություն
23.06.2017 | 11:09

Հունիսի 27-ին գերմանական Դորտմունդ քաղաքում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Օլիմպավանում վերջին պարապմունքներն անցկացնող մեր ըմբիշների պատրաստվածությունը հաջող մասնակցության բոլոր նախադրյալները ստեղծել է, մնում է, որ գործին իր «մասնակցությունն» ունենա նաև մարզական բախտը:

Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի տեղեկացմամբ` առաջնությանը մասնակցելու են առաջին համարները` Կարեն Զուրաբյանը (50 կգ), Արսեն Հարությունյանը (55 կգ), Վարդգես Կարապետյանը (60 կգ), Գևորգ Մխեյանը (66 կգ), Արման Ավագյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (84 կգ), Սարգիս Հովսեփյանը (96 կգ), Հովհաննես Մաղաքյանը (120 կգ): Արդեն իսկ հուլիսի 2-ին կիմանանք, թե դորտմունդյան մրցագորգը որքան է հաջողակ եղել մեր մարզիկների համար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ