ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Շավարշ Քոչարյան. Բաքուն պետք է կատարի Վիեննայի համաձայնությունները

Շավարշ Քոչարյան. Բաքուն պետք է կատարի Վիեննայի համաձայնությունները
29.06.2017 | 18:21

Արցախի հարցով բանակցություններում առաջընթացի համար ադրբեջանական կողմը պարզապես պետք է հարգի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այդ համաձայնություններում ասվում է ԵԱՀԿ դիտորդական խմբի լայն լիազորությունների և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին։ Հարցին՝ հնարավո՞ր է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, Քոչարյանը պատասխանեց, որ հարցն այդպես չէ դրված։
«Պարզապես ադրբեջանական կողմը պետք է կատարի անցյալ տարի ստանձնած պարտավորվածությունները։ Նա հրաժարվում է դա անել։ Իսկ չդադարող սադրանքների պայմաններում դժվար է մտածել բանակցություններում առաջընթացի մասին»,- արձանագրեց ԱԳ փոխնախարարը։

Դիտվել է՝ 4724

Մեկնաբանություններ