ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ասում են...

Ասում են...
07.07.2017 | 02:25

...թե չնայած Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ լիովին վստահում է գործող վարչապետին, այդուհանդերձ, ՀՀԿ վերնախավը շարունակում է պնդել, որ իշխանության ղեկին այսօր և «հավիտյանս» տեսնում է Սերժ Սարգսյանին: Ասում են նաև, թե ՀՀԿ-ականները հատուկ սցենար են մշակել, հանրությանը և հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանին հասկացնելու, որ թելադրողը եղել և մնալու է Սարգսյանը:

Քաղաքական ասպարեզ նետված ակնարկները, ասում են, հատուկ թիրախների են ուղղված, որպեսզի վերջիններս հստակ պատկերացում ունենան, թե ապագայում ում հետ են գործ ունենալու:

Դիտվել է՝ 27316

Մեկնաբանություններ