ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նոր գործարան

Նոր գործարան
14.07.2017 | 09:25

3 մլն դոլարի ներդրում, և Պռոշյան ու Քասախ համայնքներում 3 տարում կստեղծվի 100-120 աշխատատեղ։ Համենայն դեպս, կառավարությանը այսպես են վստահեցրել «Պ&Օ» ՓԲԸ-ի հիմնադիրներ, Գերմանիայի քաղաքացի Հայներ Օպարդը և ԱՄՆ-ի քաղաքացի Տիգրան Պապիկյանը։

Գործադիրի երեկվա նիստում որոշվեց ընկերության զբաղեցրած տարածքին ավելացնել ևս մի քանի հազար քմ հողատարածք` հականեխիչ և սանիտարահիգիենիկ նյութերի ու սարքավորումների գործարան կառուցելու համար։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3536

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ