Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.10.2017 | 00:05

Մի՛ խանդիր սրտակից կնոջդ և չար խորհուրդներ մի՛ հարուցիր քո նկատմամբ։ Քո սիրտը կնոջ մի՛ տուր, որպեսզի նա չիշխի քեզ վրա։ Մի՛ ընդառաջիր բոզ կնոջը, որպեսզի հանկարծ նրա որոգայթների մեջ չընկնես։ Մի՛ հաճախիր երգող ու կաքավող կնոջ մոտ, որպեսզի հանկարծ կուլ չգնաս նրա լրբությանը։ Երկար մի՛ նայիր կույսին, որպեսզի չգայթակղվես նրա հմայքով։ Քո անձը մի՛ տուր պոռնիկներին, որպեսզի չկորցնես քո ունեցվածքը։


Սիրաքի իմաստություն 9. 1-6

Դիտվել է՝ 3792

Մեկնաբանություններ