ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ջանլուիջի Բուֆոն. Կարիերաս կշարունակեմ միայն մի դեպքում

Ջանլուիջի Բուֆոն. Կարիերաս կշարունակեմ միայն մի դեպքում
25.10.2017 | 15:54

Տարվա լավագույն դարպասապահ, Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարիերան կշարունակի, եթե «ծեր սինյորան» կարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

«Ինձ չի թվում, որ ես կփոխեմ իմ որոշումը: Ցանկանում եմ ավարտել կարիերաս: Չեմ մտածում ապագայիս մասին: Պարզապես ցանկանում եմ հետևել իրադարձություններին: Չեմ կարծում, թե 1-2 տարին կարիերայումս ինչ-որ բան փոխեր: Միակ դեպքը, որ կշարունակեմ իմ կարիերան, Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելն է»,- իտալացի դարպասապահի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն:

Դիտվել է՝ 1548

Մեկնաբանություններ