ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Զիդան. «Ռեալը» ուղևորվում է Կատալոնիա

Զիդան. «Ռեալը» ուղևորվում է Կատալոնիա
29.10.2017 | 10:58

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի` «Ժիրոնայի» հետ կայանալիք հանդիպման մասին:


Սպասվում էր, որ հանդիպումը կհետաձգվի Կատալոնիայի անկախության հայտարարության պատճառով: «Մենք ոչ մի լուր չենք ստացել Լա լիգայի ղեկավարությունից, այդ իսկ պատճառով կարծում ենք, որ ամեն ինչ լավ կլինի: Այսօր մենք կուղևորվենք Կատալոնիա: Ինձ այժմ անհանգստացնում է միայն վաղվա հանդիպումը: Գիտեմ, որ շշուկները շատ են, սակայն ես չեմ ցանկանում ներգրավված լինել այդ թեմաների մեջ»,- ֆրանսիացի մարզչի խոսքն է մեջբերում «Marca»-ն:

Դիտվել է՝ 2177

Մեկնաբանություններ