Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Փաշինյանը հնարավոր է համարում «հնարավորինս կարճ ժամկետում» արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Փաշինյանը հնարավոր է համարում «հնարավորինս կարճ ժամկետում» արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը
01.05.2018 | 20:32

Պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին, թե որոնք սահմանադրական մեխանիզմները, որ հնարավորություն կտան խորհրդարանական ընտրությունները իրականացնել «հնարավորինս կարճ ժամկետում, երկու ամսվա ընթացքում», վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշեց այն սցենարը, երբ Կառավարությունը ձևավորվում է, բայց խորհրդարանը չի հաստատում նրա ծրագիրը և չի նշանակում նոր վարչապետ երկու անգամ՝ համաձայնությամբ, և այդ պայմաններում իրավունքի ուժով լուծարվում է Ազգային ժողովը և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Դիտվել է՝ 3192

Մեկնաբանություններ