Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կաթի մթերման գները մինչև մայիսի 25-ն անփոփոխ կմնան

Կաթի մթերման գները մինչև մայիսի 25-ն անփոփոխ կմնան
18.05.2018 | 14:25

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը երեկ կառավարության նիստից հետո լրատվամիջոցների հետ ճեպազրույցում անդրադարձել է կաթի մթերման գնին։ Նա պարզաբանել է, որ ձմռան ամիսներին մթերման գները բավականին բարձր են եղել` 200-220 դրամի սահմաններում և հավելել, որ այս տարին բարենպաստ է, կենդանիներն արդեն արոտում են, շուկայում կաթի առաջարկը բավականին բարձր է։ Նախարարը հավելել է, որ կաթնամթերք արտադրող ընկերությունները մտահոգություն են հայտնել, որ «ձմեռային» գներով չեն կարող մթերել շուկայի կաթն առանց վերջնական արտադրանքի գնի վերանայման։

Կաթի գնի բարձրացումը կարող է նվազեցնել Հայաստանում կաթի սպառումը և բացասական ազդեցություն ունենալ արտահանման վրա։ Այդուհանդերձ, հաշվի առնելով կաթ արտադրողների խնդրանքը և գիտակցելով, որ կաթը հազարավոր տնային տնտեսությունների հիմնական, եթե ոչ միակ եկամտի աղբյուրն է, կիրակի օրը ՀՀ առաջին փոխվարչապետի մոտ տեղի ունեցած հանդիպման արդյունքում նրանք որոշել են որոշակի ժամանակ գնային փոփոխություններ չկատարել։ Նախարարը հայտնել է, որ նախօրեին Գյուղատնտեսության նախարարությունում նույնպես հանդիպում է տեղի ունեցել խոշոր կաթնամթերք արտադրողների հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև մայիսի 25-ը չվերանայել հանրապետության տարբեր տարածաշրջաններում գործող գները։ «Խոսքը գները ֆիքսելու և միևնույն գնով մթերելու մասին չէ, պարզապես կաթնամթերք արտադրողները խոստացել են, ընդառաջել են մեր և կաթ արտադրողների խնդրանքին՝ մինչև ամսի 25-ը մթերման գինը պահպանել, այսինքն՝ինչ գնով որ տարբեր կաթնամթերք արտադրողները մթերել են, շարունակեն մթերել»,-հստակեցրել է գյուղատնտեսության նախարարը։ Նախարարը տեղեկացրել է, որ մայիսի 23-ին կաթնամթերք արտադրողները նախատեսում են խորհրդակցություն կազմակերպել, որի ընթացքում կհստակեցվի հետագա գնային քաղաքականությունը։

Դիտվել է՝ 9443

Մեկնաբանություններ