ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ասում են...

Ասում են...
29.05.2018 | 01:08

...թե Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները, որոնք ՀՀ խորհրդարանում հանդիպել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, լսել վերջիններիս կարծիքները Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, սպասվելիք զարգացումների, իրականացվելիք քայլերի առնչությամբ, անչափ զարմացած են մնացել «Ելքի» ներկայացուցիչ Լենա Նազարյանի այն դիտարկումից, թե «իրենք ճնշումներ են գործադրել» դեռևս գործող իշխանության վրա (ըստ ամենայնի, նկատի ունենալով նաև ՀՀԿ-ականների տների, բակերի շրջափակումները), որպեսզի ՀՀԿ-ն ոչ միայն թողնի իշխանությունը, այլև քվեարկի իրենց օգտին։ Հանդիպման մասնակիցներից մեկի հավաստմամբ` համազեկուցողների մեջ ջարդվել է «սիրո և հանդուրժողականության» հեղափոխության մասին «վառ» պատկերացումը, և վերոնշյալ «ճնշման դրույթները» նույնպես, ամենայն հավանականությամբ, տեղ կգտնեն Հայաստան ժամանած հյուրերի զեկույցում։

Դիտվել է՝ 14576

Մեկնաբանություններ