Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Աստղային ակումբ

Աստղային ակումբ
24.07.2018 | 12:54

Նախամրցումային սեզոնին ընդառաջ Թուրինի «Յուվենտուսը» կմեկնի Ամերիկա՝ մասնակցելու Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկմանը: Օվկիանոսից այն կողմ մեկնողների թվում չի լինելու թիմի այս մրցաշրջանի գլխավոր ձեռքբերումը՝ Քրիշտիանու Ռոնալդուն, ինչպես նաև թուրինցիների կազմից կբացակայեն Պաուլո Դիբալան, Գոնսալո Իգուաինը, Խուան Կուադրադոն, որը յոթ համարի մարզաշապիկը զիջեց նշանավոր պորտուգալացուն, Ռոդրիգո Բենտանկուրն ու Դուգլաս Կոստան:

Հիշատակված ֆուտբոլիստները թիմի մարզումներին կմիանան հուլիսի վերջերին: Ինչ վերաբերում է Մարիո Մանջուկիչին, Մարկո Պյացային ու Բլեզ Մատյուիդիին, նրանք ավելի ուշ կմիանան թիմին: Այնուամենայնիվ, հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչ կազմով է «Յուվենտուսը» մեկնում Ամերիկա: Ահա նրանք՝ Շչենսնի, Պինսոլիո, Դել Ֆաբերո, Պերին, Կանսելու, Դե Շիլիո, Ռուգանի, Կիելինի, Բենատիա, Սանդրո, Կալդարա, Բարձալի, Պյանիչ, Խեդիրա, Մարկիզիո, Պերեյրա, Բելտրամե, Ջան, Դի Պարդո, Կլեմենցա, Ֆաջոլի, Մաչեկ, Լ. Ֆեռնանդես, Կաստանոս, Ֆաբիլի, Բեռնարդեսկի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ