ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.09.2018 | 00:01

Տե՛ր, մաքրի՛ր հոգուս տաճարը և օթևանի՛ր ինձ մոտ: Փակի՛ր մեղքերիս դուռը և շուրջբոլորս պարսպապատի՛ր իմ ոսոխից, փրկի՛ր չար ու անիրավ մարդուց, առաքինության գործերով զարդարի՛ր և պարգևի՛ր Քո անճառ երանությունը: Ողորմի՛ր մեզ` ողջերիս, և պայծառացնելով լուսավորի՛ր մեր ննջեցյալների հոգիները: Ամեն:


Սուրբ Գիրք

Դիտվել է՝ 2005

Մեկնաբանություններ