ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ՀՅԴ֊ն կրկին իշխանության հետ «լայն համագործակցելու» է

ՀՅԴ֊ն կրկին իշխանության հետ «լայն համագործակցելու» է
27.01.2019 | 18:37

Այսօր վարչապետ Փաշինյանը հանդիպել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Բյուրոյի անդամներին։

«Իհարկե, ես միշտ ասել եմ, որ շատ բարձր եմ գնահատում ՀՅԴ-ի գործունեությունը և կարևոր համարում հետագա գործունեությունը: Մեր կառավարությունը միտված է և հակված է լայն ու արդյունավետ համագործակցություն ունենալ Դաշնակցության հետ, որովհետև հասկանալի է, որ մենք շատ հարցերում նույն տեսակետը չունենք, բայց պակաս չեն հարցերը, որոնց վերաբերյալ առնվազն մեր ընկալման վեկտորները համընկնում են: Այնպես որ, ուրախ եմ այս առիթի համար, նաև համոզված եմ, որ ընթացիկ հարցեր քննարկելու հնարավորություն կունենանք»,- ասել է Փաշինյանը:


Սա ասում է այն վարչապետը, որն ընդամենը ամիսներ առաջ ՀՅԴ֊ին համարեց հակահեղափոխական ուժ ու հրապարակում դաշնակցական նախարարներին աշխատանքից ազատեց։ Հիմա նա հայտարարում է, թե նրանց հետ պատրաստ է լայն համագործակցության։ Ի՞նչ փոխվեց, չլինի Փաշինյանը սպասում էր Հրանտ Մարգարյանի ՀՅԴ Բյուրոյից հեռացմանը։ Հազիվ թե։ Հետո էլ նախկին դաշնակցականներ չեն լինում։ Թե Փաշինյանը հասկացավ, որ սփյուռքի հարցում դաշնակցականները կարող են իրեն շատ օգնել։ Իսկ այս հարցում հաստատապես նրան մեծ օգնություն է պետք, թեկուզ ներդրումներ բերելու համար։
Հասկանալի է, որ Փաշինյանը սեփական շահերն ունի, բայց ՀՅԴ֊ն կրկին իր վարկանիշի վրա խաղացած իշխանության մեկնած ձեռքը կբռնի՞։ Հավանաբար՝ այո։ Դա արդեն սովորություն է դարձել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ