«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԱՄՆ-ն Վենեսուելայի 4 նահանագապետերի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ-ն Վենեսուելայի 4 նահանագապետերի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել
25.02.2019 | 23:54

Ամերիկայի Միացյալ նահանգները Վենեսուելայի 4 քաղաքացու ներառել է «սև ցուցակի» մեջ՝ նրանց հանդեպ պատժամիջոցներ սահմանելով: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ն՝ իր հերթին հղում անելով Ամերիկայի ֆինանսների նախարարության տարածած հայտարարությանը:


Ըստ այդ հայտարարության՝ պատժամիջոցներ են հայտարարվել Վենեսուելայի 4 նահանգապետերի նկատմամբ, որոնց թվում նաև երկրի նախկին նախագահ ու պաշտպանության նախարար Ռամոն Կարիսալեսը: Վերջինս այս պահին ղեկավարում է Ապուրե նահանգը:


Հավելենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը Վենեսուելային նոր պատժամիջոցներով է սպառնացել:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Նահանգները պատժամիջոցներ էր կիրառել նաև վենեսուելական նավթագազային «Petroleos de Venezuela» ընկերության նկատմամբ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ