Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հրահանգել են գնալ երթի

Հրահանգել են գնալ երթի
28.02.2019 | 19:36

Իշխանությունը որոշել է վաղը՝ Մարտի 1-ի ողբերգական իրադարձության օրը, երթ անել։ Փաշինյանի համար սա հերթական ստուգատեսն է, որքան մարդ կմիանա նրան, աջակիցների թիվը նվազել, թե նույնն է մնացել։


Սակայն պարզվում է, դժվար կլինի ճիշտ պատկերն ունենալ, որովհետև մեր տեղեկություններով, գերատեսչությունների ղեկավարներին հրահանգել են աշխատակիցներին դուրս հանել փողոց, սակայն դա անել բավականին նրբորեն, որ պարտադրանքի չնմանվի։ Ավելին, քանի որ աշխատանքային օր է, բացակա աշխատակիցների հանդեպ ներողամիտ լինեն։
Ասել է՝ ամեն ինչ արվում է, որ բազմամարդ լինի երթը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ