ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Sասնյակ ազատամարտիկներ շտապ մեկնել են Արցախ

Sասնյակ ազատամարտիկներ շտապ մեկնել են Արցախ
19.10.2019 | 13:14

«Ժողովուրդի» տեղեկություններով` այս օրերին տասնյակ ազատամարտիկներ շտապ մեկնել են Արցախ և մինչև նոյեմբերի սկիզբը մնալու են այնտեղ: Իսկ ինչո՞ւ է ազատամարտիկների խումբը գնացել Արցախ: Գուցե պատճառը հոկտեմբերիի 17-ին Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիների հավա՞քն է, որոնք դրոշներով, «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով ցանկանում էին շարժվել դեպի Արցախի սահման և հատել այն:


ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան թերթի հարցմանն ի պատասխան ասել է. «ՀՀ զինված ուժերը մարտական պատրաստության պլանային միջոցառումների շրջանակում մշտապես անցկացնում են զորավարժություններ տարվա ընթացքում մի քանի անգամ, երբ տեղի են ունենում պահեստազորի հավաքներ: Դրանք տարբեր չափերի են, տարբեր տևողության` մեծ, փոքր: Վերջերս ավարտված զորավարժությունների ընթացքում, ճիշտ է, մեծաթիվ պահեստազորայինների կանչ տեղի ունեցավ, բայց դա վերջին միջոցառումը չէր: Նման միջոցառումները շարունակական են, որևէ բանի հետ ուղիղ կապ չունեն, մեր մարտական պատրաստվածությանը ուղղված կարևոր միջոցառումներ են»:

Դիտվել է՝ 2902

Մեկնաբանություններ