Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Շահարկողների հացը կտրում են

Շահարկողների հացը կտրում են
27.04.2020 | 21:58

Այսօր Աժ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստում լսում էին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը, որը 2016-ի ապրիլյան քառօրյայի ժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարարն էր, պաշտպանության բանակի հրամանատարը: «Հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ, հանձնաժողովի համար շատ կարևոր էր մեր այսօրվա անկեղծ շփումը»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի։ Մնացականյանն էլ իր հերթին է նշել, որ անկեղծ զրույց են ունեցել ու փաստել․ «Պատասխանները եղել են անմիջական, եղել ենք անկեղծ։ Ներկայացրել եմ այն իրականությունը, որը եղել է ապրիլյանի ժամանակաշրջանում։ Պաշտպանության բանակը, միանշանակ, կատարել է իր առջեւ դրված խնդիրը, հաղթանակել է։ Այն թերությունները, որոնք կան… իհարկե, ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անենք, այնքան անելիքներն ավելի շատ են եւ ՊԲ-ն այդ ուղղությամբ աշխատում է»։


Այն պաշտոնյաները, որոնք վերջին շրջանում մասնակցում են այս հանձնաժողովի նիստին՝ առանց փակագծերը բացելու հայտարարում են, թե բանակն իր խնդիրը լիովին կատարել է ու ավելին, ոչ թե 800, այլ 400 հեկտար է թշնամու վերահսկողության տակ անցել։ Իսկ հանձնաժողովի նախագահը փաստում է, թե նրանք կարևոր տեղեկություն են տալիս և անկեղծ են։ Ստացվում է, որ այս հանձնաժողովի եզրակացությունը կարող է այնպիսին լինել, որ այդ պատերազմի օրերին հայկական բանակի հրամանատարության վրա ցեխ շպրտողները մի բան էլ ներողություն խնդրեն։ Եթե, իհարկե, վերջում հանձնաժողովականները չփորձեն քաղաքական շահարկումների տիրույթին համապատասխան կառուցել իրենց եզրակացությունը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ