ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարված են հասցրել Ղարաբաղում կռվող գրոհայինների սիրիական ճամբարին

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարված են հասցրել Ղարաբաղում կռվող գրոհայինների սիրիական ճամբարին
14.10.2020 | 22:20

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) ավիացիան հարվածներ է հասցրել սիրիական Իդլիբ նահանգում գտնվող ճամբարին, որտեղ գրոհայիններ են վերապատրաստվում Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությանը մասնակցելու համար՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ին մոտ կանգնած «Ռուսական գարուն» հրատարակությունը:

«Ռուսական գարունի» YouTube-ի ալիքում տեղադրված տեսանյութը ֆիքսում է պայթյունի պահը և հետևանքները: Նկարագրության մեջ նշվում է, որ «Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Ղարաբաղի պատճառով սկսել են ոչնչացնել ահաբեկիչների ուսումնական ճամբարները»:


Պարբերականի աղբյուրը նշում է, որ որոշ ժամանակ առաջ հետախուզությունը գրոհայիններից մանրամասն տեղեկություններ էր ստացել Քաֆեր-Դիբբին բնակավայրից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող մեծ ուսումնական ճամբարի մասին: Դրանից հետո սկսվել է ճամբարի դիտարկումը, ահաբեկիչների բանակցությունների ձայնագրումը: Պարզվել է, որ տարածքում մի քանի հարյուր զինյալներ են պատրաստվում, նրանք վերապատրաստվում են «հակատանկային կառավարվող հրթիռների (ՀԿՀՕ) օպերատոր» և «վարորդ-մեխանիկ» մասնագիտությունների գծով: Ճամբարի անտառային տարածքներում մշակվում էին ավազակային խմբավորումների գործողությունները, նշում է «Ռուսական գարունը»: Աղբյուրի խոսքով՝ պատրստություններն իրականացնում են թուրքամետ հրահանգիչները և անանուն մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչները: Երկու Սու-34 և երկու Սու-24Մ կործանիչները հարվածել են ճամբարի յոթ օբյեկտների, ներառյալ՝ հրամանատարական կետը, ապաստարաններն ու քողարկված ռազմական տեխնիկան:

Դիտվել է՝ 2019

Մեկնաբանություններ