ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երեկ ծանր մարտեր են ընթացել, որոշ բնագծերում թշնամուն հաջողվել է հետ շպրտել. Հովհաննիսյան

Երեկ ծանր մարտեր են ընթացել, որոշ բնագծերում թշնամուն հաջողվել է հետ շպրտել. Հովհաննիսյան
16.10.2020 | 10:16

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 15-ին ռազմի դաշտում համառ մարտեր են ընթացել հատկապես հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան հատվածում:


«Մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տվել հակառակորդին: Երկուստեք կորուստներ կան: Որոշ բնագծերում թշնամուն հաջողվել է հետ շպրտել»,- նշում է Հովհաննիսյանն ու ընդգծում՝ ընդհանուր առմամբ՝ իրավիճակը շարունակում է ծանր մնալ:
ՊՆ ներկայացուցիչն ավելացնում է նաև՝ հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր՝ հետևակ, գրոհող խմբեր, հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ:
«Գիշերային ժամերին կրակի որոշակի թուլացում է նկատվում, բայց առավոտները նորից անցնում են հարձակման»,- նշում է նա:

Դիտվել է՝ 1826

Մեկնաբանություններ