ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՄԱԿ-ի ԱԽ-ն երկուշաբթի կարող է արտակարգ նիստ անցկացնել Ղարաբաղի հարցով

ՄԱԿ-ի ԱԽ-ն երկուշաբթի կարող է արտակարգ նիստ անցկացնել Ղարաբաղի հարցով
17.10.2020 | 15:19

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է գումարել արտակարգ նիստ՝ Լեռնային Ղարաբաղում մարտերի հետ կապված իրավիճակը քննարկելու համար՝ հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով կազմակերպության աղբյուրին:

«Ղարաբաղի հարցով փակ խորհրդակցությունները նախատեսված են երկուշաբթի, ժամը 15:00-ին», - ասել է աղբյուրը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, որոնք նախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, խնդրել են հրատապ քննարկում անցկացնել: Այլ մանրամասներ նա չի նշել:

Դիտվել է՝ 2022

Մեկնաբանություններ