ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Զոհվել է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը

Զոհվել է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը
23.10.2020 | 14:38

Ռազմաճակատում զոհվել է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը։ «Արցախյան ռազմաճակատում անմահացավ նաև ՀՀ ՊՆ Հատուկ ջոկատային, Ապրիլյան և հուլիսյան պատերազմների ակտիվ մասնակից, Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացրած, ՀՀ և ՌԴ գերատեսչական, մարտական մեդալներով պարգևատրված Թաթուլ Հակոբյանը՝ եղբայրս։ Իմ եղբայր, Թաթուլ, հպարտ եմ քեզնով, հպարտ եմ լինել քո եղբայրը։


Ամուր ենք պահում ու պահելու մեր հայրենի հողը՝ հետ մղելով թշնամուն մարտի դաշտից՝ հանուն ու ի պատիվ հավերժ հիշատակի քո ու մեր բոլոր հերոսների։ Ճիշտ ինչպես դուք արեցիք դա առանց վարանելու՝ ձեր կյանքի գնով։ Բառերն անզոր են փոխանցել այն, ինչ զգում եմ։ Ինչ էլ ասեմ, քիչ է, այն չէ։ Եղբայրս, Թաթուլ, դու զոհեցիր կյանքդ՝ հանուն կյանքի։ Թաթուլի ու իր նման տղերքի շնորհիվ է կերտվում հաղթանակը: Նրա մտքում էր հաղթանակը, նրա մտքում էր խաղաղությունը։


Փա՛ռք քեզ, իմ Հերոս եղբայր։ Քո ոգին ապրելու ու տեսնելու է հաղթանակը։ Չկասկածեք, լավ է լինելու։ Չկասկածեք, հաղթելու ենք։ Կառուցելու ենք, շենացնելու ենք։ Փառք հայոց բանակին, փա՛ռք մեր անվախ զինվորին, հավերժ փառք իրենց կյանքի գնով նվիրական պարտքը կատարած մեր հեոսներին», - ֆեյսբուքում գրել է պատգամավորը։

Դիտվել է՝ 2350

Մեկնաբանություններ