ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱՄՆ վարչակազմը Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին շնորհավորել է մարդասիրական հրադադարի մասին համաձայնության հասնելու առիթով

ԱՄՆ վարչակազմը Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին շնորհավորել է մարդասիրական հրադադարի մասին համաձայնության հասնելու առիթով
26.10.2020 | 13:28

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայանը հիշեցրել է, որ շաբաթ Վաշինգտոնում հանդիպումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի, հեռախոսազրույցներ ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Կողմերին շնորհավորում եմ այսօր կրակի դադարեցման մասին համաձայնություն ձեռք բերելու առիթով։ Դա կօգնի երկու կողմից էլ կյանքեր փրկել»,- ասել է նա։ Օ՛Բրայանի խոսքով՝ բանակցություններում կարևոր դեր են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և նրա առաջին տեղակալ Սթիվեն Բիգենը։

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ