ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ադամ Շիֆ. ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին

Ադամ Շիֆ. ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին
26.10.2020 | 13:56

ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին, Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսմեն Ադամ Շիֆը։
«Երեկ ես խոսել եմ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Արցախում հրադադարի ապահովման ջանքերի, Ադրբեջանի ու Թուրքիայի շարունակական մահաբեր ագրեսիայի մասին: ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի վերջ դնի այդ պատերազմին»,- գրել է նա:

Դիտվել է՝ 1925

Մեկնաբանություններ