ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սիրիայում հայ պատգամավորը պահանջել է կարևորել Արցախի անկախության ճանաչումը

Սիրիայում հայ պատգամավորը պահանջել է կարևորել Արցախի անկախության ճանաչումը
27.10.2020 | 13:27

Սիրիայի Հալեպ քաղաքի հրապարակներից մեկում մեծ հանրահավաք է անցկացվել՝ հայկական համայնքի նախաձեռնությամբ։ Ներկա են եղել Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Հանրահավաքը կազմակերպվել է ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի։


«Հանրահավաքի ժամանակ բոլորը միասին գոռում էին՝ հաղթելու ենք։ Ճակատում կռվող յուրաքանչյուր հայրենակից պետք է իմանա, որ իր բոլոր հայրենակիցներն իր կողքին են աշխարհի բոլոր կողմերից։ Այս հավաքի ընթացքում հատկապես մեր հյուրերին արաբերեն լեզուներով բաժանվեցին հատուկ գրքույկներ՝ Արցախի պատմությունը, այսօրվա մեր պայքարի և պատերազմի իրական պատկերը ներկայացնող, բացատրող», - «Հայերն այսօր»-ին պատմել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը։
Պատգամավորի խոսքով, երբ ստացել են պատերազմի մասին առաջին լուրերը, բազմաթիվ մտահոգություններ են ունեցել զարգացումների վերաբերյալ, միաժամանակ հասկացել են, որ սա ոչ միայն Հայաստանին և հայ ժողովրդին է վերաբերում, այլ նաև տարածաշրջանին։
«Ես և խորհրդարանի երկու պատգամավորներն այս մասին բարձրաձայնել ենք։ Հատկապես ներկայացրել եմ Թուրքիայի դերակատարությունը, Ադրբեջանի թշնամական գործելակերպը, երկուսի գործակցությունը Իսրայելի հետ», - ասաց Ռեիսյանը։


Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ խորհրդարանում պահանջել են ոչ միայն պաշտոնապես դատապարտել Արցախի դեմ հարձակումը, այլ նաև օրակարգում ընդգրկել Արցախի անկախության ճանաչման հարցը։

Դիտվել է՝ 1579

Մեկնաբանություններ