ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վարչապետը Twitter-ում աշխարհին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու մասին

Վարչապետը Twitter-ում աշխարհին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու մասին
27.10.2020 | 13:35

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերում գրառմամբ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու միջազգային համայնքի ջանքերը, որոնք այս անգամ առաջնորդել է ԱՄՆ-ը՝ ձախողվել են: Վարչապետի փոխանցմամբ, Ադրբեջանի կողմից կրակը դադարեցնելու ռեժիմը խախտելու հետևանքով այսօր Արցախում հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ։


Երեկ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե հրադադարը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է։ Նախօրեին Թրամփը Թվիթերում տեղադրել է գրառում, որով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին շնորհավորել է հրադադարի համաձայնությունը ձեռք բերելու կապակցությամբ, գրելով, թե «այն շատ կյանքեր կփրկի», և շնորհակալություն հայտնելով համաձայնությունը հնարավոր դարձրած ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Դիտվել է՝ 1800

Մեկնաբանություններ