ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Իրանի ԱԳ փոխնախարարը միջնորդական շրջայց է սկսում՝ ղարաբաղյան խնդիրը կարգավորելու համար

Իրանի ԱԳ փոխնախարարը միջնորդական շրջայց է սկսում՝ ղարաբաղյան խնդիրը կարգավորելու համար
27.10.2020 | 21:47

Իրանի ԱԳՆ-ն հաղորդել է, որ ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին պատրաստվում է այցելել Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան և Թուրքիա՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ Թեհրանի առաջարկած ծրագիրը քննարկելու համար։ Երբ և ինչ ձևաչափով են լինելու հանդիպումները, դեռ չի հաղորդվում։

Թեհրանը միջնորդական նախաձեռնության մասին հայտարարել էր այս ամսվա սկզբին՝ Ղարաբաղում վերսկսված պատերազմից մոտ մեկ շաբաթ անց։ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել էր, թե Իրանը «պլան է մշակել, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակվող հակամարտությանը», բայց մանրամասներ չէր հստակեցրել։

Դիտվել է՝ 1866

Մեկնաբանություններ